«Հունիսի 11-ին աշխատանքից հեռացրել են 15-02 տաքսի ծառայության երկու վարորդների, որոնք արտասահմանցիների համար գները բարձրացրել են «Լվով» օդանավակայանում»,- հաղորդել է «Լվով-2012» մամուլի կենտրոնը: Ըստ հաղորդագրության՝ վարորդները օդանավակայանից մինչեւ քաղաքի կենտրոն երթեւեկության համար պահանջել են 100 գրիվեն: Բացի այդ՝ արտասահմանցիներին չեն հայտնել սակագների եւ հաշվիչների մասին:
Այս տաքսի ծառայությունը «Բարեհամբուր քաղաք» ընկերության անդամ է: