Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պացիենտը զրկված է առանց ցավի ապրելու իրավունքից

Հունիս 11,2012 17:49

2012 թ. հունիսի 11-ին պացիենտի իրավունքի պաշտպանության համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել մի քաղաքացի: Քաղաքացու մայրը, ով տառապում է քաղցկեղով, ցավամոքիչ դեղահաբերի՝ մասնավորապես մեթադոնի, խիստ կարիք ունի, սակայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցը այն չի տրամադրում:

 Քաղաքացու մայրը արդեն 2 ամիս ընդգրկված է պալիատիվ բուժօգնության պիլոտային ծրագրում, որն իրականացվում է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցում: Ծրագրի շրջանակներում պացիենտը անվճար ստացել է անհրաժեշտ դեղորայքը, սակայն երբ պացիենտի հիվանդությունը սրվել է և բժշկի կողմից նշանակվել է հոգեմետ նյութ պարունակող դեղամիջոց, մասնավորապես՝ դեղահաբերով մեթադոն, վերջինս նրան չի տրամադրվել: Վերոնշյալ մեթադոնը պացիենտին նշանակված է արդեն մեկ շաբաթ, ներկա պահին նա ստանում է Տրամադոլ, որը ըստ քաղաքացու, իր մոր ցավերը չի մեղմացնում, իսկ ներարկային միջոցով դեղորայքի ընդունումը հակացուցված է:

Քաղաքացին մոր իրավունքների պաշտպանության համար դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն, Լոռու մարզպետարան՝ խնդրելով հարցին լուծում տալ: Վերջինիս պատասխանել են, որ խնդիրը կարող է կարգավորել միայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցը: Ըստ պացիենտի հարազատի՝ հիվանդանոցը, սակայն, չի տրամադրում նշված դեղամիջոցը, առանց որևէ պատճառաբանության:

Քաղաքացու խնդրի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցը զանգահարել է ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից պատասխանել են, որ նշված դեղամիջոցը առկա է նախարարությունում, սակայն Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից չեն եկել այն ստանալու:

Կազմակերպության աշխատակիցը փորձել է կապ հաստատել հիվանդանոցի գլխավոր բժշկի և դեղերի գծով փոխտնօրենի հետ, սակայն նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին, իսկ հիվանդանոցի ընդունարանից հայտնել են, որ չեն կարող փոխանցել նրանց:

Հիշեցնենք, որ պիլոտային ծրագիրն իրականցվում է Գլոբալ ֆոնդի ֆինանսական  օժանդակությամբ, իսկ դեղամիջոցները դուրս են գրվում ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ըստ անհրաժեշտության:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930