Երգիչ Ստաս Միխայիլովը Սոչի քաղաքում հյուրանոցային համալիր է կառուցում: Այդպիսով երգիչն իրականացրել է ծնողների վաղեմի երազանքը, այդ մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է հենց ինքը:
Նորակառույց հյուրանոցի շինարարական աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1,5 մլն դոլար: Հյուրանոցը գրեթե պատրաստ է բացման, բայց, թե որքան կարժենա այնտեղ մեկ օր անցկացնելը՝ դեռեւս պարզ չէ: Ամենաթանկ վարձատրվող արտիստը՝ Ստասը, հանուն հարազատների չի խնայում իր փողերը: Երգիչը պարբերաբար հովանավորում է իր հարազատների ուսման, հանգստի եւ այլնի հետ կապված ծախսերը՝ թանկարժեք նվերներ անում բոլորին:
Հիշեցնենք, որ 2011 թվականին՝ «Forbes»-ը ռուսական արտիստներից Ստասին էր շնորհել առաջին հորիզոնականը՝ որպես ամենաշատ եկամուտ ունեցողի:
Կարդացեք նաև
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ