Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. Էլ չենք հասցնում ապօրինությունների դեմ պայքարենք, երեւանցիները պետք է միանան մեզ

Հունիս 11,2012 17:21

Բնապահպան ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը Աբովյան փողոցում մի քանի օր առաջ հայտնված նախկին քաղաքապետի եղբոր սրճարանը Երեւանում տեղի ունեցող անհեթեթությունների շարքի շարունակությունն է համարում: «Այս դեպքում ես նաեւ կուզենայի, որ այդ տարածքում ապրող բակիչները հենց իրենք էլ ոտքի կանգնեին ու շարունակեին պայքարել, որովհետեւ չեմ պատկերացնում, քաղաքում ամեն ակնթարթ ապօրինի շինությունների, հանրային տարածքների խնդիրը կա: Ու 30-40 ակտիվիստով չես հասցնի ամբողջ քաղաքի հարցերը լուծել: Լուծումը պատկերացնում եմ, որ ամեն թաղի, տարածքի բնակիչ վերցնի այդ պատասխանատվությունը: Մենք էլ կարող ենք մեր փորձը , կիրառած տեխնոլոգիաները փոխանակենք, բայց հենց երեւանցին պետք է ամեն բակում, ամեն մի թիզ հողի, ծառի համար ոտքի կանգնի» ,- Aravot.am-ին ասաց Ռ. Գրիգորյանը:

Նա ասաց նաեւ, որ Աբովյան փողոցում հայտնված սրճարանի հարցը առաջիկայում կքննարկեն «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամներով ու համապատասխան հայտարարություն կանեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930