Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը` ՀՀԿ պատգամավորին. «Մեր խոսքը գործ է եղել, գործ է, եւ լինելու է միշտ»

Հունիս 11,2012 16:59

Ինչ հետաքրքիր է, որ արդեն բառախաղի հետեւից են ընկնում»,- այսպես արձագանքեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, երբ Aravot.am-ը հետաքրքրվեց` ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի «Մեր խոսքը գործ է» կարգախոսը որեւէ առնչություն ունի՞ նախագահական ընտրություններում անպայման Սերժ Սարգսյանին սատարելու հետ, որովհետեւ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն էր այդ մասին հիշեցրել` ասելով, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին սատարելու խոստում էր տվել ոչ թե բանավոր, այլ նույնիսկ գրավոր խոսքի տեսքով:

Տիգրան Ուրիխանյանի խոսքերով` «ԲՀԿ-ի կարգախոսների եւ գործողությունների հետ կարգախոսների համապատասխանության առումով մասնավորապես եզրակացություններ կազմողը, դատողը եւ ըստ այդմ վերաբերմունք դրսեւորողը, այդ թվում` ընտրությունների ընթացքում, ժողովուրդն է` հասարակությունը եւ հանրությունը: Այլ ոչ թե շահագրգիռ անձինք, որոնք փորձում են այս կամ այն եզրույթը մեկնաբանել սեփական կամ քաղաքական շահերից ու նկատառումներից ելնելով: Մեր խոսքը գործ է եղել, գործ է, եւ լինելու է միշտ, ճիշտ այն ձեւաչափի մեջ, ինչ ձեւաչափի մեջ մեր վստահողները, մեր հասարակությունը, երկրի բնակչությունը, ժողովուրդը տեսնում են եւ ուզում են շարունակել տեսնել: Շահարկումներն այդ թեմայով մեկնաբանել չենք ցանկանում»:

Իսկ Նաիրա Զոհրաբյանի խոսքերով` «Նախագահական ընտրությունների վերաբերյալ լրատվամիջոցների բոլոր, անսահման, համառ հարցերն արժանանալու է նույն պատասխանին` երբ որ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի խոսել 2013-ի նախագահական ընտրությունների մասին` կխոսի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930