Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին Շիրակի մարզի քննչական բաժնից, երկու օր առաջ թալանել են Գյումրու մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի նորանշանակ դեկան Ռուզաննա Մարդոյանի ոսկեղենը:
Հետաքրքիրն այն է, որ թալանը կատարվել է հենց այն օրը, երբ տիկինը իր կոլեգաների հետ մեկնել էր Երևան` դոկտորական թեզը պաշտպանելու, այսինքն՝ տանը մարդ չի եղել:
Նշենք նաև, որը դուռը բացել են հարմարեցված բանալիով, որը ենթադրելու առիթ է տալիս, որ թալանը մոտ մարդու ձեռքի գործ է :
Ինչևէ, Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցված գողություն կատարելու փաստի առիթով, դեկանը հայտարարություն է տվել, որ թռցրել են իր 7-8 կտոր թանկարժեք զարդերը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ