Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էպոսագետ. պայքարել Վարդան Սեդրակյանի դեմ՝ նշանակում է պայքարել հայոց «Սասնա ծռեր» էպոսի դեմ

Հունիս 11,2012 16:39

Էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօր հայտարարեց նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: Սեդրակյանը նշեց՝ քանի որ այս պահին արդարության դրոշակն ուղղակի նետված է գետնին, իսկ ինքն իբրեւ վանեցի, գտնում է, որ տանը երբեք անպետք իրեր չեն լինում՝ դրոշը ինքը կվերցնի:

«Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ ու չեմ էլ եղել», – հայտնեց Սեդրակյանը՝ զգուշացնելով, որ նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո Հայաստանում վերահաստատելու է արդարության օրենքները եւ որպես ուղեցույց ու դասագիրք օգտագործելու է «Սասնա ծռեր» էպոսը:

Պարզվում է՝ նախագահական ըտրություններին մասնակցելու համար թեկնածուների՝ բավականին մեծ չափի հասնող ընտրագրավը Սեդրակյանի համար խնդիր չէ, այդ մասին ինքն ասաց՝ շեշտելով, որ օրենքի սահմաններում կկարողանա գեղեցիկ ընտրարշավ կազմակերպել, բայց ոչ մի կերպ հանրապետությունով մեկ գումարներ չի բաժանի. «Փող բաժանելու ճանապարհով չեմ գնա, որովհետեւ այդ դեպքում ի՞նչ տարբերություն կլինի իմ եւ իրենց միջեւ: Իմ թեկնածությունը կառաջադրեն իմ ընկերներն ու հարազատները, իմ թիմը կազմված կլինի այն մարդկանցից, որոնց հետ կյանքի ճանապարհ եմ անցել: Ես բացառում եմ որեւէ քաղաքական կուսակցության կամ գործչի ներկայությունն իմ կողքին, ոչ միայն գործնական, այլեւ տեսականորեն: Այդ ուժերն իմ կողքին անելիք չունեն»:

Սեդրակյանը շեշտեց, որ չի պատրաստվում պայքարել իշխանությունների դեմ, եւ նախագահական ընտրություններում չի պատրաստվում հաղթել որեւէ մեկին, բայց. «Ինչպես Մարկեսի վեպում, երբ բոլորը տառապում են հիշողության կորստով ու ստիպված քաղաքի գլխավոր հրապարակում ցուցանակ են կախում, «վերեւում Աստված կա գրությամբ»՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ իմ խնդիրն է լինելու հիշեցնել, որ վերեւում Աստված կա: Քանի որ մեր քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները, բոլորը մոռացել են այդ մասին, ես կհիշեցնեմ նրանց ու նախեւառաջ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին»:

Սեդրակյանը հավելեց, որ նախագահական ընտրություններում պայքարել Վարդան Սեդրակյանի դեմ՝ նշանակում է պայքարել հայոց «Սասնա ծռեր» էպոսի դեմ, իսկ «Սասնա ծռեր» էպոսի դեմ պայքարել՝ նշանակում է պայքարել տիեզերքը կառավարող ուժերի դեմ. «Եթե Սերժ Սարգսյանն ու իր թիմը պատրաստ են նման պայքարի՝ ես համաձայն եմ, բայց թող հիշեն, որ բոլոր նրանք, ովքեր կկատարեն անարդար քայլեր, ենթակա են ոչնչացման՝ անկախ սեռից ու տարիքից»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930