Հունիսի 5-ին աշխատանքից ազատվել է բնապահպանության պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետ Մուշեղ Մուրադյանը: Բնապահպանական տեսչության մեր աղբյուրների համաձայն՝ նա աշխատանքում թերանալու համար վերջին մեկ տարվա մեջ երկու անգամ խիստ նկատողության է արժանացել: Երկրորդ նկատողության կապակցությամբ Քաղծառայության խորհուրդը ծառայողական քննություն է անցկացրել եւ հավանություն տվել Մ. Մուրադյանին աշխատանքից ազատելու որոշմանը: Մեր տեղեկություններով՝ Մ. Մուրադյանը զրկվել է նաեւ քաղծառայության դասային աստիճանից:
Մուշեղ Մուրադյանի բջջային հեռախոսին կատարված մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան էին:
Հավելենք, որ Մ. Մուրադյանի օրոք բնապահպանական տեսչությունը չէր համագործակցում Իջեւանի «Օրհուս» կենտրոնի, բնապահպանական հ/կ-ների, մարզի լրատվամիջոցների հետ:
Մարզի տարածքում շարունակվում են բնապահպանական խախտումները՝ ապօրինի ծառահատումները, քարի հանույթը, փայտածխի տասնյակ «ցեխեր» զօրուգիշեր Երեւանի ռեստորանների համար ածուխ են արտադրում՝ ապականելով մթնոլորտը եւ շրջակայքը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ