«Չեմ կարողանում պատկերացնել , թե քաղաքապետն ու հանրապետության նախագահը ինչպես կարող էին այդպիսի բան անել: Այսքան աղմուկից հետո հենց այնպես Աբովյանի սրճարանը գործարկելը, առանց նրանց իմացության, հնարավոր չէր, իսկ եթե նրանք տեղյակ են՝ նշանակում է՝ քաղաքը չունի քաղաքապետ, երկիրն էլ չունի նախագահ»,- Աբովյան փողոցում կրպակների տեղում նորաբաց սրճարանի գործունեության մասին Aravot.am-ին ասաց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:
Ըստ նրա, քաղաքապետի այն հայտարարությունը, թե Աբովյան փողոցը իր կանաչ տարածքով վերադարձվեց երեւանցիներին, փաստորեն սուտ էր. «Տուժեցին հացի խնդիր ունեցողները, իսկ որոնք որ ե՚՛ւ Զանգվի ձորակում, ե՛ւ այլ տեղերում՝ ամեն տեղ, ունեն իրենց կառույցները, քանի որ զորեղ են, ֆինանսական լծակներով կարողանում են ամեն ինչ անեն: Հայաստանում իշխանական համակարգը բաժանված է պետությունից ու ժողովրդից ու իրար մեջ հարցեր են լուծում եւ իրար բարի խոսք են ասում ու իրենց առեւտրին նպաստող ճանապարհ են հարթում: Երեւանը սրանք տեսնում են ոչ թե մայրաքաղաք, այլ ինչպես առեւտրային ծովափնյա հանգույցներ, որտեղ ճաշարանի , սրճարանի համակարգ է: Այսինքն՝ սա մայրաքաղաք չէ: Պատկերացնո՞ւմ եք այն մարդկանց հիասթափությունը, որոնք հանրապետության նախագահին լսելով՝ հավատացին, իհարկե, առաջին հերթին քաղաքապետին, որ վերջապես իրենց վերադարձրեց այս մի փոքրիկ փողոցը»:
Հիշեցնենք, որ Աբովյան փողոցում ՝ ճիշտ ապամոնտաժված կրպակների տեղում, արդեն մի քանի օր է՝ նախկին քաղաքապետ, ՀՀԿ խմբակցության ներկայիս պատգամավոր Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Յուրայի սրճարանն է գործում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ