Գյումրիում համառորեն խոսակցություններ են պտտվում, որ երեկ կրակել են Գյումրու ավագանու երիտասարդ անդամներից մեկի` Անդրանիկ Խաչատրյանի վրա: Վերջինս Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի փեսան է, և աշխատեցնում է Սարգսյան ընտանիքին պատկանող օբյեկտներից մեկը`«Պեգաս» խանութը, որը գտնվում է Տերյան փողոցում`աներոջ տան մոտ:
Մենք պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն են իրականությանը համապատասխանում այս լուրերը, վերջինս զարմացավ`հարցնելով «ո՞ւմ վրա, իմ փեսայի՞, էս քաղաքում ինչ ասես չեն տարածում, ավելորդ խոսակցություններ են»: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան նաև փոխանցեց, որ իր փեսան այս պահին կողքին նստած է, ու պատրաստվում է աղջկա հետ թատրոն գնալ:
Նշենք, որ Շիրակի մարզի քննչական բաժնից էլ մեզ ասացին, որ եթե կրակոց հնչեր, ապա դեպքի վայր անպայման քննիչ կկանչեին, քանի որ դա ինքնին լուրջ միջադեպ է:
Այդուհանդերձ, նշենք, որ այս թեմայով խոսակցություններն ու լրագրողներին արվող ահազանգերը չեն դադարում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ