Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծառուկյանին նախագահին սատարելու հարցում հիշեցնում են իր կարգախոսը` «Մեր խոսքը գործ է»

Հունիս 11,2012 16:04

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն Aravot.am-ի հետ զրույցում՝ Գագիկ Ծառուկյանին կոչ արեց իր կարգախոսին տեր կանգնել ու խոստացածն անել: Մեր հարցին` դեռ հույսեր կա՞ն, որ Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություներին կսատարի Սերժ Սարգսյանին, պարոն Դավթյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում դեռ հույսեր կան: Ես ասեմ հետեւյալը` մեկ անգամ չի, որ հայտարարվել է «մեր խոսքը գործ է» կարգախոսը: Այդ կարգախոսը նաեւ գործում էր անցած համապետական ընտրություններում: Ես, ամեն դեպքում, համոզմունք ունեմ, որ այն, ինչ ոչ թե բանավոր, այլ գրավոր խոսքի տեսքով արձանագրվել է, դա կպահպանվի»: Արտակ Դավթյանը կարծում է, որ կոալիցիոն նախկին հուշագիրը, որը ստորագրվել է ԲՀԿ-ՀՀԿ-ի միջեւ, դեռ ուժի մեջ է:

Պարոն Դավթյանն ավելի վաղ` «Հայելի» ակումբում հայտարարել էր, որ կոալիցիան կարծում է, դեռ կընդլայնվի: Ուստի մենք հետաքրքրվեցին` ո՞ւմ հաշվին պիտի ընդլայնվի, ընդդիմությունի՞ց, ումի՞ց ակնկալիք ունեք: Նա պատասխանեց. «Այն քաղաքական  ուժերից ակնկալիք ունենք, ովքեր ներկայացված են Ազգային ժողովում»:

Ըստ Արտակ Դավթյանի, ընդդիմությունը, երբ ասում է  ամեն ինչ վատ է, թող մասնակցի, փոխի ամեն ինչ. «Երբ ասում են, որ քանդվում ենք, երբ ասում են` կործանվում ենք, որ պետականություն չենք ունենալու, փաստորեն, ըստ իրենց, սրանից ավելի վատ վիճակ չկա, չէ՞: Հետեւապես, եթե ավելի վատ վիճակ չկա, ավելի ճիշտ չի՞ լինի մասնակցել կոալիցիային, վերցել ինչ-որ ոլորտ ու ասել` ես այս ոլորտը կվերցնեմ ու ցույց կտամ, թե ոնց կանեմ»: Մեր դիտարկմանը, որ մտավախություն կա, որ բարիքները Դուք կվերցնեք, իսկ պատասխանատվությունը վատի համար իրենց կտաք` նա ասաց. «Ի՞նչ է նշանակում բարիք ու չարիք: Եթե որեւէ անձ ֆիզիկական կամ իրավաբանական ուժ, եթե ինքը հակված է  պատասխանատվություն վերցնելու, ինքը կվերցնի, իսկ եթե հակված չէ պատասխանատվություն վերցնելու` չի վերցնի: Ի վերջո շատ ավելի հեշտ է անընդհատ քննադատողի դերում հանդես գալ, քան կոնկրետ գործ անել»: Դիտարկմանը` ոչ ոք չի ուզենա Ձեր որոշումների համար ինքը պատասխանատվություն վերցնի, նախկին կոալիցիայում ո՞նց էր` հիմնական որոշողը ՀՀԿ-ն էր` պարոն Դավթյանը չհամաձայնեց. «Գիտե՞ք ոնց է, եթե կոնկրետ նախարարություն է եղել,  եւ այդ նախարարությունը կոնկրետ այդ բնագավառում քաղաքականություն է իրականացնում, քաղաքականությունն իրականացնելու արդյունքն էլ հանրությունը տեսնում է, ի տարբերություն օրենսդիրի, որտեղ կոնկրետ արդյունքը ժամանակի ընթացքում է երեւում: Նախարարության գործի  արդյունքը տեսանելի է: Հիմա թող լավ աշխատեն` արդյունքն էլ բերեն ի ցույց դնեն, թող իրենք որոշումները կայացնեն, այդ որոշումներն էլ իրականացնեն»: Մեր հարցին` նախկին կոալիցիան ձեւակա՞ն է եղել` պարոն Դավթյանը պատասխանեց. «Երբ  որոշ մարդիկ նմանատիպ գնահատականներ են տալիս, այդ մարդիկ նաեւ վիրավորական արտահայտություն  են անում մեր ապրած որոշակի ժամանակահատվածի համար: Ոչ շատ ծանրութեթեւ արված հայտարարություններ են նմանատիպ հայտարարությունները, եւ դա ուղղակի ես պայմանավորում եմ նախընտրական տրամադրություններով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930