Հունիսի 9-ին, ժամը 20.38-ին Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղից տեղեկություն է ստացվել, որ գյուղի մոտ ենթադրաբար հեղեղատն է ընկել և քշվել գյուղի բնակիչ` 1997 թ. ծնված Կարեն Գալոյանը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը, որը ոստիկանների հետ իրականացրել է որոնողական աշխատանքներ:
Ժամը 21.05-ին Արմավիրի մարզի Մաիսյան գյուղի հատվածում որոնողական աշխատանքներին է միացել Արմավիրի մարզային փրկարարական ջոկատը:
Հաջորդ օրն առավոտյան որոնողական աշխատանքները շարունակել է Արագածոտնի մարզային փրկարարական ջոկատը: Մեծամոր և Արաքս գետերի հատման վայրից որոնողական աշխատանքներ են սկսել Արարատի փրկարարներն ու հրշեջ-փրկարարները: Մայիսյան գյուղի մոտակայքում որոնողական աշխատանքները շարունակել են Արմավիրի փրկարարներն ու հրշեջ-փրկարարները:
Ժամը 11.45-ին Մեծամորի այգեգործական հողամասերի տարածքում տեղաբնակ հողագործի կողմից հայտնաբերվել է Կ. Գալոյանի դին, որը փրկարարները դուրս են բերել տիղմից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
***
Հունիսի 10-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Օկեան» ռեստորանի մոտակայքում գտնվող լճակում մարդ է ջրահեղձվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:
Ժամը 16.23-ին «Մելան տատի» կոչվող լճակից փրկարարները դուրս են բերել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ` 1990 թ. ծնված Հարություն Կնյազյանի դին:
ԱԻՆ