Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Վարդան Սեդրակյանի՝ Ազգային ժողովում անարդարության հետ համակերպվող ուժեր են

Հունիս 11,2012 15:25

Էպոսագետ Վարդան Սեդրակյանն անդրադառնալով մայիսի 6-ին կայացած

Ազգային ժողովի ընտրություններին՝ տվեց հետեւյալ գնահատականը.   «Ընտրություններն ու ընդհանրապես քարոզարշավը կարելի էր գնահատել ամեն կերպ, բայց անվանել արդար ընտրություններ՝ ոչ մի կերպ: Հետաքրքիր է, բայց նման գնահատական տալիս են ոչ միայն քաղաքագետներն ու Ազգային ժողովում չհայտնվածները, այլեւ հենց այնտեղ հայտնվածները, օրինակ՝   ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից, ՀՅԴ-ից»:

Ըստ Սեդրակյանի՝ ասում են, թե քարոզարշավների ժամանակ տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ խախտումներ, բայց բոլորը տարօրինակ կերպով ընդունում են Ազգային ժողովի  ընտրությունների արդյունքները. «Տարօրինակ է, այս ընտրությունների ընթացքում բոլորը հավաքեցին հենց այնքան ձայն, ինչքան որ հարկավոր էր հավաքել: Ես Ազգային ժողովում գտնվող բոլոր պատգամավորներին, կուսակցություններին համարում եմ անարդարության հետ համակերպվող ուժեր»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930