Հունիսի 8-ին Լոռու մարզի Ալավերդի, Օձուն, Հագվին և Աքորի համայնքներից հայտնել են, որ ժամը 17.20-ից մինչև 18.00-ն տեղացած կարկուտը վնասներ է հասցրել տանիքներին, ցանքատարածություններին, տնամերձ այգիներին և խոտհարքներին:
Տավուշի մարզի Ջուջևան գյուղի տարածքում ժամը 18.30-ի սահմաններում տեղացած կարկտի հետևանքով վնասվել են ցանքատարածություններ և տնամերձ այգիներ:
Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում երեկոյան տեղացած կարկուտը վնասել է գյուղին պատկանող ցանքատարածությունները և տնամերձ այգիները` ընդհանուր 42 հա մակերեսով:
Հունիսի 9-ին Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղում ժամը 13.35-ից մինչև 14.00-ն ընկած ժամանակահատվածում տեղացած կարկուտը վնասել է 10 հա կարտոֆիլի ցանքատարածություն:
Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղում ժամը 13.00-ին տեղացած կարկտից սատկել է 10 խոշոր եղջերավոր անասուն:
Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.30-ի սահմաններում տեղացել է ուժեղ կարկուտ:
Արագածոտնի մարզի Աշնակ, Դավթաշեն, Ներքին Սասունիկ և Իրինդ գյուղերում տեղացել է ուժեղ կարկուտ:
Գեղարքունիքի մարզի Լճափ, Այրիվանք, Ծաղկաշեն, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ գյուղերում և Գավառ քաղաքում տեղացել է ուժեղ կարկուտ:
Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղում տեղացած կարկտի հետևանքով վնասվել են գյուղի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:
Սյունիքի Վերին Խոտանան գյուղում տեղացած կարկուտը վնասել է գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:
Վնասի չափը ճշտելու համար ստեղծվել է հանձնաժողով: Տարածքները ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:
ԱԻՆ