Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայֆիլմ»-ի ստուդիան կիսաքանդ շենքում (Ֆոտոշարք)

Հունիս 11,2012 15:16

Տերյան փողոցում է գտնվում «Հայֆիլմ»-ին կից երիտասարդ կինոդերասանների ստուդիան, որտեղ այս պահին ուսանում Է 25 ուսանող:

Ստուդիա տանող ճանապարհն անցնում է աղբանոցի կողքող, իսկ ցուցանակն ամրացված է արդեն աղբանոցի վերածված վայրում: Անշուք մուտքից աստիճանները տանում են կիսաքանդ շենքի 2-րդ հարկ, որտեղ ստուդիային է հատկացված միայն մեկ սենյակ, որը ծառայում է եւ´ որպես դահլիճ, եւ´ որպես լսարան, եւ´ որպես հանդերձարան: Շենքում այսքան տարի վերանորոգում չի եղել, իսկ պատերը տարիների ընթացքում ճաքեր են տվել: Հատակը ճռճռում է, բեմը՝ նույնպես:

Ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հենրիկ Մարգարյանն ասում է, որ ստուդիան պետության կողմից ոչ մի ֆինանսավորում չի ստանում. «Ի՞նչ պետություն: Էդ պետության նստավայրը ես տեսա, որ կառուցեցին մեկ ամսում, Եվրոպան կնախանձի երեւի: Խոսքն ԱԺ-ի դահլիճի մասին է: Իրենք փողից խեղդվում են, բայց ափսոսում են այդ փողն ուղղել կինոյի զարգացման համար»:

Ստուդիայի ֆինանսական միակ աղբյուրրը Հայկական կինոկենտրոնն է, որտեղ իրենց համար հատուկ բյուջե է հատկացված:

«Հայֆիլմ» երիտասարդ կինոդերասանների ստուդիան հիմնադրվել է 1967 թվականին՝ ԽՍՀՄ կինոկոմիտեի հրամանով: Աշխատանքային երկար տարիների ընթացքում ստուդիան տվել է այնպիսի շրջանավարտներ, ովքեր այսօր մեր արվեստի հայտնի դեմքերից են՝ Դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահիրյան, ով մոտ 2 տարի առաջ ՀՀ վաստակավոր դերասանուհու կոչման արժանացավ, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյան, Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը, երգչուհի Աիդա Սարգսյանը եւ այլք:

Թեպետ շենքի պայմանները վատն են, այստեղ ուսանողներն ուրախությամբ են սովորում: «Շենքի վատ պայմաններն այնքան էլ չեն խանգարում, ինձ համար կարեւորը լավ ուսում ստանալն է»,-ասում է ապագա ռեժիսոր Լուսինե Մուրադյանը:

Իսկ դերասանական բաժնի 2-րդ կուրսի ուսանող Գեւորգ Միրզոյանին անգամ հաճելի է այդ պայմաննեում սովորելը.

«Նույնիսկ հաճելի է այս պայմաններում սովորելը, քանի որ այստեղ կա հայ կինեմատոգրաֆիայի մեծերի շունչը: Լավ ուսում կարելի է ստանալ նաեւ այս պայմաններում»:

 

Sunset11` mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930