Թուրքիայում երեկ ձերբակալվել է Վանի քաղաքապետ Բեքիր Քայան` «Քուրդիստանի համայնքների միության» գործով, որի շրջանակներում անազատության մեջ հայտնված` «Խաղաղության եւ զարգացում» կուսակցությունը ներկայացնող քաղաքապետների թիվը հասավ 33-ի։
Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, Քայայի հետ մեկտեղ ձերբակալվել են նաեւ Վանի նահանգապետ Չյունեյթ Չանիշը եւ Վանի Բաշկալե շրջանի նախկին ղեկավար Իհսան Գյուլերը։
Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեջ, ինչը նրանք հերքում են։
Թուրքիայի իշխանությունները ենթադրում են, որ «Քուրդիստանի համայնքների միություն»-ը երկրում օրենքից դուրս հայտարարված Քրդական աշխատավորական կուսակցության թեւն է։
«Ազատություն» ռադիոկայան