Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիան սկսել է Ադրբեջանին սպառնալիք համարել

Հունիս 11,2012 14:45

«Փաստացիորեն , Թուրիքան շատ անհանգստացած է Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումների առումով: Թուրքիան ուղերձ է հղել Ադրբեջանին, որ դա վտանգավոր սխալ է, որն իրականացրել են»,- վերջին օրերին հայկական կողմին ուղղված ադրբեջանական դիվերսիոն հարձակումներին անդրադառնալով՝ այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա վստահեցրեց, որ Թուրքիան չի ցանկանում Ադրբեջանի կողմից նախաձեռնված պատերազմ. «Թուրքիան մտահոգված է, որովհետեւ Ադրբեջանի գործողությունները սահմանափակում են իր կողմից ձեռնարկված գործողությունները տարածաշրջանում: Եվ սա փաստում է այն, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները առաջվա պես մոտ չեն, դա նաեւ հաստատում է տարածաշրջանում նոր իրողությունը, նույնիսկ Թուրքիան է Ադրբեջանին տարածաշրջանում միակ սպառնալիքը տեսնում »: Պարոն Կիրակոսյանի խոսքերով, այդ կարծիքին է ոչ միայն Անկարան, այլեւ պաշտոնական Վաշինգտոնը, Մոսկվան ու Բրյուսելը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններին, քաղաքագետն ասաց, որ հարաբերությունները ոչ պաշտոնապես, բայց գոյություն ունեն:

Հունիսի 26-ին կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության 20- ամյակին նվիրված միջոցառմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավիրված լինելու հանգամանքն էլ հաշվի առնելով՝ քաղաքագետը վերլուծեց, որ այդ միջոցառմանը նախարարը մասնակցել է նաւ 2008-ին: Իսկ Թուրքիայի արտգործնախարարն էլ կրկին Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստան էր այցելել 2009-ին.« Դա նշանակում է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցությունը այն հարթակներից մեկն է, որտեղ հայ-թուրքական պատվիրակությունները հանդիպում են միմյանց: Փաստացի հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները գոյություն ունեն , որը լրացուցիչ ճնշում է Թուրքիայի վրա՝ ոչ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները դարձնել պաշտոնական:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930