Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյանը իմացել է դատարանի մերժման մասին շաբաթ օրը

Հունիս 11,2012 14:33

ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ԱԱԾ տեղեկանքի հիման վրա մերժել էր Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին կացության կարգավիճակ տալ Հայաստանում:Ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ հիմնավոր են այդ հիմքերը, որով մերժվել էր Հացպանյանը: Իսկ հիմնավոր էր համարվել այն ժամանակ, երբ դատարանը գաղտնազերծել էր ԱԱԾ-ի փաստաթուղթը եւ պարզել, որ «նպատակահարմար չէ» Հացպանյանի՝ Հայաստանում գտնվելը:

Վերջինը բողոք էր բերել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան:

Հացպանյանը հղում անելով Սահմանադրությանն ու միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ այլ իրավական ակտերին, փաստել էր, որ խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, որ դրանք պետք է ապահովվեին .Հայաստանի Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով:

Վարչական վերաքննիչ դատարանն էլ փորձել էր ապացուցել, թե «ճանաչելու վարչական ակտն առոչինչ լինելը, պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն՝

1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին րնդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ,

2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ 3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Վերը շարադրված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետեւում է, որ տվյալ դեպքում տնօրինչականության սկզբունքի հիման վրա վարչական դատավարության կարգով դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս անձր պետք է առաջնորդվի նաեւ օրենսդրի կողմից տվյալ դատական պաշտպանության ձեւի համար սահմանված հետեւյալ կանոններով. վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերը, այն վեճերը՝ տվյալ դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասով, որոնք պայմանավորված են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ»:

Ըստ դատարանի, վարչական դատավարության կարգով անձն ազատ չէ ընտրելու, թե ինչ հայցապահանջ ներկայացնել, այլ այն պետք է բխի հանրային իրավահարաբերություններից եւ լինի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված օրենսգրքի 65֊ եւ 68-֊րդ հոդվածներով սահմանված հայցատեսակներով ներկայացվող պահանջներից որեւէ մեկը:

Վարչական դատարանը մերժել էր հայցադիմումի րնդունումը, արձանագրելով.

որ հայցվոր Սարգիս Հացպանյանի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումում ներառվել են ՀՀ ԱԱԾ 15. 07. 2011թ. թիվ 24/887 ու 19.07.2011թ. թիվ 24/899 գրությունները եւ ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության «Օտարերկրացուն ՀՀ-ում կացության կարգավիճակ տրամադրելու մերժման վերաբերյալ» 19.07.2011թ. որոշումը վերացնելու պահանջը եւ ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ պարտավորեցնելու մասին հարցը:

Այսինքն՝ հայցադիմումում օրենսգրքի 65-րդ եւ 66-րդ հոդվածներին կատարված հղումը, ինչպես նաեւ բողոքում ներկայացված հիմնավորումները, փաստում է, որ հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումում միացվել են իրենց բնույթով երկու հայցատեսակներ, մասնավորապես վիճարկման եւ պարտավորեցման հայցեր:

«Ինչ մերժման մասին կարող է խոսք լինել, երբ դատական նիստի չեմ մասնակցել, երբ մերժման մասին որոշումը ստացել եմ շաբաթ օրվա կեսօրին, երբ խախտվել է դատական պաշտպանության իմ իրավունքը»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Սարգիս Հացպանյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930