Այսօրվա մամուլի ասուլիսում լրագրողները ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանին խնդրեցին ներկայացնել հավաքի հրավիրված ֆուտբոլիստների մարզավիճակը:
«Հրավիրված թեկնածուների մեծ մասը հանդես է գալիս երկրի ներքին առաջնությունում: Եվ քանի որ Հայաստանի առաջնությունը համեմատաբար վերջերս է մեկնարկել եւ թափ է հավաքում, տեղի ֆուտբոլիստներն էլ համեմատաբար թարմ են եւ մարզավիճակն աստիճանաբար բարձրացնում են: Ճիշտ է, երկու լեգեոներ ունենք, որոնց խաղացած ազգային առաջնություններն ավարտվել են, սակայն նրանք շարունակել են մարզվել: Այնպես որ, Անդորրայի հետ հանդիպմանը կհայտավորենք միայն նրանց, ովքեր առավելագույնս պատրաստ կլինեն մտնել խաղադաշտ եւ պայքարել», – ասաց գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև