Իջեւանի «ՆիկԱրմ» ֆուտբոլային ակումբի «Իջեւան-98» թիմը ներկայումս հանդես է գալիս մինչեւ 15 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի առաջնության «Բ» խմբում: «ՆիկԱրմ» ակումբի նախագահ Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս խմբում հանդես եկող որոշ թիմերի մարզիչներ փաստաթղթեր կեղծելով՝ իրենց կազմերում հայտագրում են տարիքով ավելի մեծ ֆուտբոլիստների:
– Օձունի թիմը 1997թ. ծնված ֆուտբոլիստին ներկայացրել է որպես 1998թ. ծնված: Ես խոսեցի այդ ֆուտբոլիստի դպրոցի տնօրենի հետ եւ դա ճշտեցի: Մեր խմբում հանդես եկող Արտաշատի թիմը 1996թ. ծնված ֆուտբոլիստին ներկայացրել է որպես 1998թ. ծնված: Ընդհանուր առմամբ տարբեր թիմերի հետ կապված 4 նման դեպք եմ բացահայտել,- ասաց Արմեն Խաչատրյանը:
Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան պետք է այս հարցով խստացնի վերահսկողությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև