Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծանոթին օգնելու համար

Հունիս 11,2012 13:25

Սուտ վկայություն տված լոռեցին ինքն է հայտնվել մեղադրյալի աթոռին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է Շահնուր Ավետիսյանի դատաքննությունը:

22-ամյա Շահնուր Ավետիսյանը մեղադրվում է նախորդ տարի մեկ այլ գործի շրջանակներում ընթացող դատաքննության ժամանակ որպես վկա սուտ ցուցմունք տալու մեջ:

Գողություն կատարելու մեջ մեղադրվող Տ. Յ.-ի դատական քննության ժամանակ Շահնուր Ավետիսյանը, համաձայն մեղադրանքի, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հաղորդել այն մասին, թե իրեն գողության գործի շրջանակներում ` որպես կասկածյալի, ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում բռնության են ենթարկել, ծեծել:

«Ինձ մի քանի օր շարունակ տանում էին, ոստիկանությունում ծեծում էին և տուն էին ուղարկում, այդ մասին ոչ մի տեղ չեմ հայտնել, քանի որ նրանք ասում էին՝ «որտեղ էլ ասես, կասենք ընկել ես, տուն գնալիս»,-նշված է Տ. Յ.-ի նկատմամբ առաջին ատյանի կայացրած դատավճռում:

Դատարանում նման հայտարարություն անելուց հետո, սակայն, Շ. Ավետիսյանը արդեն ոստիկանությունում հայտնել է, որ սուտ է ասել, իրեն ոչ ոք բռնության չի ենթարկել:

Իր ծանոթ Տ.Յ.-ին օգնելու համար մեղադրյալի աթոռին հայտնված Շահնուր Ավետիսյանը այժմ էլ դատարանում պնդեց, որ մեղադրանքը ճիշտ է, որ իր նկատմամբ բռնություն չի կիրառվել:

«Չեն ծեծել, ճիշտ չեմ ասել, հիմա էլ եմ ասում, որ այն ժամանակ սուտ ցուցմունք եմ տվել: Նախազգուշացվել եմ, բայց չեմ գիտակցել, չեմ պատկերացրել, որ իմ այդ ասածներիս համար պիտի դատական գործ հարուցվի: Չեմ պատկերացրել, որ այդ քայլը հանցագործություն կկոչվի»,-դատարանում իր տված ցուցմունքի մասին էր պատմում Շահնուրը:

Նա նշում է, որ այդ քայլով նպատակ չի հետապնդել ոստիկանության աշխատակիցներից որեւէ մեկին դատական պատասխանատվության ենթարկելու:

«Եթե նման նպատակ ունենայի, կարող էի արհեստական ապացույցներ սարքել, կարծում էի, որ այդկերպ ուղղակի կօգնեմ Տ.-ին, սակայն նա նստեց»,-ասում է Շ. Ավետիսյանը`ավելացնելով միայն, որ իրեն ու Տ.-ին գողության կասկածանքով ոչ թե բերման են ենթարկել ոստիկանություն, այլ զանգով են հրավիրել բաժին:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930