Ամռան ամիսներին ոչխարները գոմի փոխարեն դրսում` Սիսիանում ցանկապատի մեջ են լցնում: Վարդանյանները չէին էլ կարող պատկերացնել, որ գայլը գոմի բակ կհասնի` անտեսելով նաեւ մի քանի շների առկայությունը:
«9-ից մինն ա փրկվալ, 8-ը սատկալ են: Միսն ալ ոչ օգտագործիլի յա, ոչ ալ, սաղ հեչ ա տառալ: Հինչ անեմ, էտ ալ մեր ապրուստն էր, յոլա ինք քինըմ». Ռայա տատը իրենց ապրուստի միջոց համարվող ոչխարների մասին է խոսում: Ավելի քան 25 տարի է, ինչ Վարդանյանները հայրենի Ույծ գյուղում անասնապահությամբ են զբաղվում:
«էրեգի խոտը քաղանք, բոստանը ճրանք, հոգնած ենք իլալ: Եկալ ենք ամուսինս քնալ ա, ես ալ թողացի քինացի տուն: Անձրեւ, ամպրոպ տելեվիզրը, լուսը անջատալ ա քնալ: Ժամը 1-ին տուս ա եկալ տուս, նայի տեսնա հինչ ոչխարները լեշ տառած: Լուսը վառիլու պահին գայլը փախալ ա՚,- պատմում է Ռայա Վարդանյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ