Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն չի բացառում վարչապետի եւ կառավարության փոփոխություն նախագահական ընտրությունից հետո

Հունիս 11,2012 13:13

 

 ԲՀԿ-ն ի՞նչ ուժ է Ձեր համար, պարոն Այվազյան. այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը այս հարցին պատասխանեց՝ «նորմալ ուժ է»:

Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Անուշ Սեդրակյանն ասաց, որ ինքը ԲՀԿ-ին չի ընկալում ընդհանրապես:

Լրագրողները նաեւ հետաքրքրքվեցին, որ այս կառավարությունը 9 ամսվա կառավարություն է լինելու, ճի՞շտ է, որ հիմնական փոփոխությունները լինելու են նախագահական ընտրություններից հետո, վարչապետը փոխվելո՞ւ է՝ Վարդան Այվազյանը պատասխանեց, որ երկու դեպքում էլ Սահմանադրությունը պահանջում է կառավարության հրաժարական. «Չի բացառվում, որ փոփխություններ կլինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930