Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Վահրամը պատասխանում է տեր Մանուկին

Հունիս 11,2012 12:56

Aravot.am-ի հունիսի 4-ի «Քահանան կարգալույծ է արվել, բայց որոշումը չեն տրամադրում» հոդվածում անդրադարձել էինք աստվածաբանության մագիստրոս Գենադի Մնացականյանի կամ տեր Մանուկի խնդրին, ում, ըստ Մայր Աթոռից ստացված հաղորդագրության, կարգալույծ են հռչակել, սակայն «կարգալուծվածը» դա չի ընդունում եւ պնդում է, որ իրեն չեն տրամադրել որոշման պատճենը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասպանել է վերոնշյալ հոդվածին: Նա Aravot.am –ին հայտնեց հետեւյալը. «Գենադի Մնացականյանը 1992թ. կեղծարարությամբ ձեռնադրվել է որպես ամուսնացյալ քահանա ` իբրև իր կին ներկայացնելով ոմն Խաչատրյան Քրիստինեի: Այդ օրվանից ի վեր այդ տիկնոջը նա չի տեսել, այնուհետև ներկայացրել է, թե կինը վաղաժամ մահացել է Մոսկվայում, ում թաղմանը ինքը չի կարողացել ներկա գտնվել (ի դեպ, նշանակված հանձնաժողովի հարցաքննության ժամանակ քահանան չի կարողացել նաեւ մատնանշել կնոջ գերեզմանը): Հետագա տարիներին անհնազանդ ընթացքի պատճառով հեռացվել է Հարավային Ռուսաստանի և Սյունյաց թեմերից: Ստեղծված հանձնաժողովը, քննության առնելով Մանուկ քահանային առնչվող բոլոր փաստերը եւ վկայությունները, անկարելի է նկատել նրա հետագա քահանայագործությունը: Այս ամենը, ինչպես նաեւ ծառայության ընթացքում քահանայի կողմից դրսեւորած պահվածքը նկատի ունենալով` Եկեղեցին չի ցանկացել, որ իր հոտին առաջնորդի կեղծարարությամբ քահանայության աստիճան ստացած անձը: Իսկ կարգալույծ քահանայի Եկեղեցու կյանքի և առաքելության շուրջ վերջին շրջանում հաճախակի դարձած դատողությունները խնդրում ենք դիտարկել այն լույսի ներքո, որ ի պատասխան Գ. Մնացականյանի դիմումների՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատել վերականգնել նրա քահանայական աստիճանը: Անձի կողմից ներկայիս որդեգրած ուղին ևս մեկ անգամ փաստում է կայացված որոշման հիմնավոր լինելը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930