Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ Ծառուկյանից. «Սուքիասյանները ընդդիմության դաշտ անցնելուց հետո պակաս հաջողակ բիզնես չունեն»

Հունիս 11,2012 12:51

Իշխանական մոնոլիտից պոկված ուժը գտնվում է անորոշ վիճակում: Այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց Ժառանգության համամասնական ցուցակում ընդգրկված Անուշ Սեդրակյանը: Ըստ նրա, եթե ԲՀԿ-ն անկեղծ լիներ՝ խնդիրներ կունենա շատ արագ: Նրա հետ բանավիճող ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը ի պատասխան նշեց՝ «Ոնց որ դուք ինձ հետ մաֆիա եք խաղում, էն որ սեւ ու սիպտակ լինում են: Ես բիզնես ունեմ, վաղը եթե ընդդիմության դաշտ եմ անցնում, պիտի չունենա՞մ» Ուշագրավ է, որ Վարդան Այվազյանը որպես օրինակ բերեց Խաչատուր Սուքիասյանին՝ վստահեցնելով, որ ընդդիմության դաշտ անցնելուց հետո էլ պակաս հաջողակ բիզնես չունի ու պակաս հաջողակ բիզնեսմեն չի. «Բջնին, ասեմ, ինքը իրա պարտավորությունների համար դրվել է աճուրդի: Հազարավոր ըտենց ընկերություններ են դրվում»:

«Պարոն Այվազյան, ոնց որ Հայաստանում չապրեք»,- հակադարձեց Անուշ Սեդրակյանը: Հարցին, թե ինչու «Բջնիի» խախտումը հիշվեց հենց սեփականատիրոջ դիրքորոշումը հայտնելուց հետո՝ պարոն Այվազյանը նշեց, որ «Արարատ գրուպն» էլ այդպես եղավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930