ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը կրթության և գիտության ոլորտի մի շարք գործիչների հանձնել է պարգևներ: Արմեն Աշոտյանի հրամանով ՀՀ ԿԳՆ “Ոսկե հուշամեդալով” պարգևատրվել են՝
•Միքայել Հարությունյանը-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի վարիչ, ՏԳԹ դոցենտ,
•Ժենյա Քալանթարյանը –Երևանի պետական համալսարանի Գրականաության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ, ԲԳԴ պրոֆեսոր,
•Մագդալենա Ջանփոլադյանը -Երևանի պետական համալսարանի Գրականության տեսության ամբիոնի դասախոս, ԲԳԴ, պրոֆեսոր,
•Սերգեյ Գյուլնազարյանը-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հումանիտար գիտությունների և ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ,
•Հրաչյա Գրիգորյանը – Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրեն:
ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերեվ պարգևատրվել են՝
•Ալբերտ Գալոյանը-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի դասախոս, ՏԳԹ, դոցենտ
•Ռուդոլֆ Վաթինյանը –մանկավարժ-կինոգործիչ
•Վրեժ Պետրոսյանը- մանկավարժ-կինոգործիչ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով է պարգևատրվել նաև Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ուսանող, քանոնահար Նարեկ Ստեփանի Կազազյանը՝ “Եվրոտեսիլ-2012” մրցույթում պատվավոր երրորդ տեղ զբաղեցնելու կապակցությամբ: