Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճվել է Լեռնապատի գյուղապետի հայցը

Հունիս 11,2012 12:09

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի մայիսի 31-ի վճռով կարճվել է Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի՝ ընդդեմ լեռնապատցի Բորիս Աշրաֆյանի, պատասխանող «Առավոտ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանը, եւ գործարար համբավին  պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցը:

Այսօր «Առավոտը» ստացել է 5 թերթից բաղկացած դատարանի վճիռը:

Հիշեցնենք, որ գյուղապետը դիմել էր դատարան անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին, պահանջելով, որպեսզի Բորիս Աշրաֆյանից բռնագանձվի  500 000 ՀՀ դրամ իրեն՝ «Առավոտի» օգոստոսի 19-ի «Ով ում է զրպարտում» հրապարակման մեջ արտահայտած վիրավորանքների համար:

Դատարանը լսեց կողմերի իրավական դիրքորոշումները, իսկ «Առավոտն» իր առարկություններում գտել էր, որ հայցը ենթակա է ամբողջությամբ մերժման:

«Առավոտը» հղում էր արել գործող «Զանգվածային լրատվության մասին» օրենքին, մարդու իրավունքների միջազգային նորմերին՝ խոսքի ազատության պաշտպանությանը, ՀՀ սահմանադրությանն ու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 15-ի որոշմանը, ուր մասնավորապես, ասվում էր.«Քննության առարկա հոդվածի/ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, վիրավորանք եւ զրպարտություն/ իրավական բովանդակությունից բխում է, որ արտահայտությունը  չի կարող որպես վիրավորանք որակվել, եթե այն ունի որոշակի փաստական հիմք: Այսինքն, պետք է ոչ թե վիրավորանք համարել գնահատողական դատողությունը, այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը»:

«Առավոտը» ներկայացրել էր նշված օրը ՀՀ կառավարության շենքի մոտ հանրահավաքին մասնակցելու եւ այն հանրությանը բարեխղճորեն ներկայացնելու մասին հիմքերը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930