Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազներն կայցելեն նաեւ Ծիծեռնակաբերդ

Հունիս 11,2012 11:45


 ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը ստորագրեցին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր: Ըստ այդմ՝ կողմերը պայմանավորվեցին կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր-սեղաններ՝ քննարկելու առանձին հանցատեսակների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր՝ նախանշելով միջոցառումների կոնկրետ ժամանակացույց: Ծրագրի համաձայն՝ 2012-2013թթ. հայ եւ չինացի գործընկերները համատեղ սեմինարներ կկազմակերպեն հետեւյալ թեմաներով.

-Հանցավոր նպատակներով ինտերնետն օգտագործելու դեմ պայքարի հիմնախնդիրները և պրակտիկան. դատախազության դերը կիբերհանցագործութան դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման հարցում,

-Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում փորձի փոխանակում. պրակտիկայի, պայքարի արդյունքների և արդյունավետության վերաբերյալ քննարկումներ,

-Տնտեսական հանցագործությունների քննության պրակտիկան և խնդիրները:

Կողմերը հույս հայտնեցին, որ ստորագրված ծրագիրը նոր որակ կհաղորդի Հայաստանի եւ Չինաստանի դատախազությունների համագործակցությանը՝ նպաստելով հանցավորության դեմ պայքարում դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը:

Ծրագիրը երկրորդ փաստաթուղթն է, որը ստորագրվում է երկու երկրների գլխավոր դատախազների կողմից: Առաջին փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն Ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին Համաձայնագիրը, ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Պեկինում:

Ըստ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը Երեւան էր ժամանել հունիսի 9-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով: Այցելության ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանի դատախազության համակարգին, հիմնական գործառույթներին եւ խնդիրներին, քննարկվել են նաեւ քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր:

Պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ՝ ծանոթանալով հայոց պատմությանն ու մշակույթին, իսկ հունիսի 12-ին հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդ եւ Հայոց Ցեղասպանության թանգարան` հարգելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

Հայաստանն արդեն 14 երկրների դատախազությունների հետ ունի ստորագրված համագործակցության մասին հուշագրեր, իսկ 2 երկրի հետ առավել զարգացնելով համագործակցության մեխանիզմները` նաեւ՝ համագործակցության ծրագիր: Մինչ այս Հայաստանը համագործակցության ծրագիր` միջոցառումների ժամանակացույցի եւ թեմաների հստակեցմամբ, ստորագրել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930