Լուցկ քաղաքում հինգ հարկանի շենքի մի հատվածի փլուզման հետեւանքով երկու մարդ զոհվել է փլատակների տակ: ТCH-ի փոխանցմամբ, այդ զոհերը չէին լինի, եթե փլուզումը չհամընկներ Եվրոպայի առաջնության խմբային հանդիպումներից մեկի հեռարձակման ժամին եւ զոհված ֆուտբոլասերները հեռուստացույցի առաջ քնած չլինեին: Հակառակ դեպքում, նրանք էլ հարեվանների նման կզգային, որ շենքը ճոճվում է ու կհասցնեին դուրս փախչել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ