Տարբեր հաշվարկներով, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկային երկու օրերին Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտոնական ֆան գոտի այցելել է 60-ից մինչեւ 100 հազար մարդ: Այդ ընթացքում տեղում սպառվել է 30 հազար լիտր գարեջուր, 10 հազար հատ հոթ-դոգ, 3 հազար չափաբաժին պաղպաղակ:
Սակայն եվրոպացիներից ոչ բոլորի օրգանիզմն է ի վիճակի մարսել Ուկրաինայում մատուցվող սնունդն ու ըմպելիքը: Լվովում ալկոհոլային թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել պորտուգալացի մի երկրպագու, որն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո պահանջել է իրեն դուրս գրել, որովհետեւ այդ օրը երեկոյան կայանալիք հանդիպման տոմս ունի եւ անպայման պետք է ընկերների հետ գնա ստադիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ