Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը Կարսում ադրբեջանցի եւ վրացի գործընկերների հետ հանդիպմանը հայ – թուրքական դիվանագիտական հարաբերությունները կրկին պայմանավորել է Ղարաբաղի խնդրով:
«Թուրքիան չի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, մինչեւ Երեւանը չդադարեցնի Ադրբեջանի տարածքների օկուպացիան», – Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` հայտարարել է նա, հավելելով, թե Թուրքիան պետք է շարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում հետագա խաղաղության եւ կայունության ուղղությամբ:
«Ազատություն» ռադիոկայան