Ոստիկանության տարածած հաղորդագրությունների համաձայն` Եվրո 2012-ի հյուրերի եւ տեղացի ֆուտբոլասերների միջեւ լուրջ բախումներ չեն եղել: Դրա փոխարեն քիչ չեն գողությունները:
Լվովում թալանել են գերմանացի մի լրագրողուհու: Նա դիմել է իրավապահներին հայտարարությամբ, որ նախորդ գիշեր իրենից տարել են փաստաթղթերը, երկու հազար գրիվնա, 40 եվրո եւ երկու բջջային հեռախոս: Նույն ժամանակահատվածում Կիեւի ոստիկանությանը հաջողվել է մի քանի ժամում հայտնաբերել եւ ձերբակալել այն գրպանահատին, որը պայուսակից թռցրել էր ռուսական СТБ-ի լրագրող Օլգա Չերվակովայի դրամապանակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ