Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարը ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Հունիս 10,2012 19:51

                                                                                                       Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին (Ruprecht Polenz):

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ  հայ-գերմանական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում եւ այդ գործում լուրջ ներդրում ունեն երկու երկրների խորհրդարանականները:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունները:

Զրուցակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակեցին  հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվություն եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930