Չինացի բժիշկները վստահեցրել են, որ Սինցզյան նահանգի Ուրումչի քաղաքում ծնված նորածինը, ով լույս աշխարհ էր եկել առանց աչքերի, մոտ ապագայում կբուժվի: «Երբ 2011թ.-ի հոկտեմբերին Մարվանիջունգը ծնվեց առանց աչքերի,մենք անգամ ենթադրել չէինք կարող,որ նա մի օր հնարավոր է զգա լույսը»-ասել է երեխայի մայրը: Բուժման կուրսերից մեկի ժամանակ բժիշկները փոփոխություններ են նկատել են, պարզվել է, որ երեխան կարողանում է արձագանքել: Արձանագրվեց նաեւ մի բացառիկ երեւույթ`փոքրիկի բացակայող ձախ աչքի տեղում աչքի խնձորակ հայտնաբերեցին: « Բժիշկները մեզ հուսադրեցի: Ճիշտ է, մենք այժմ դրամական միջոցներ չունենք թանկարժեք վիրահատության համար,սակայն պայքրում ենք, որ երբ մի քանի տարուց երեխան պատրաստ լինի վիրահատության, վերականգնենք նրա տեսողությունը»-նշել են փոքրիկի ծնողները: Lifenews.ru-ի հաղորդմամբ` քաղաքի ադմինիստրացիան դրամական միջոցներ է հավաքում փոքրիկի առողջությունը վերականգնելու համար:
Այժմ հնարավոր է փորձել ակնոցը` առանց խանութ մտնելու: Հանրահայտ « Bloomingsdale» ընկերության մասնագետները ստեղծել en մի շատ հետաքրքիր ծրագիր, որը թույլ կտա հաճախորդին ընտրել իրեն համապատասխան ակնոց: Բավական է միայն կանգնել խանութի դիմաց ու նայել նրա թվայնացված էկրանին եւ համակարգը անմիջապես կընտրի Ձեզ համապատասխան ակնոց ու կառաջարկի այլ գործառույթներ`ընտրությունը ճիշտ կատարելու համար:
Մոլորված թութակը ոստիկաններին հայտնել է իր հասցեն: Պիկո անունով թութակը, որը պատահաբար փախել էր տանից, կարողացել է ոստիկաններին հայտնել իր տան հասցեն: Պիկոյի տերը`ճապոնուհի Ֆունյե Տակախաշին այլեւս հույսը կտրել էր, որ իր սիրելի թութակը, որը երկար ժամանակ կորած էր համարվում, մի երջանիկ օր կվերադառնա: Ոստիկանները պատահաբար նկատել են թութակին եւ փորձել խոսեցնել նրան: Ի ուրախություն տիկին Տակախաշիյի` թութակը կարողացել է տալ նրանց իր բնակավայրի հասցեն` ներառյալ շենքն ու դռան համարը:
«Մայքրոսոֆթ» անունը ստեղծվել է 1975-ին, սակայն այն ի սկզբանե եղել է «micro-soft>` հետևյալ բառերից «microcomputer»և «software»: Անվանման «o» տառի պատվին անգամ կոչվել է հայտնի սրճարանnերի ցանցի համբուրգերներից մեկը, որը մեծ հաճույքով մինչ օրս գնում են ընկերության աշխատակիցները: «Մայքրոսոֆթ» ընկերության աշխատակիցը միջին վիճակագրական տվյալների համաձայն ` 38 տարեկան է: Տարեկան աշխատավարձի միջինում կազմում է 108 հազար դոլար: Ամերիկյան գրասենյակներում աշխատակիցների 76 տոկոսը տղամարդիկ են, 24-ը` բնականաբար կանայք: