Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել էր, թե չի ուզում տեսնել ինձ, քանի որ ես վատ մայր եմ»

Հունիս 10,2012 17:36

 «Ծնվել եւ մեծացել եմ Երեւանում, որտեղ եւ վեց տարի առաջ ամուսնացել եմ: Ունեմ մեկ երեխա:

Երբ ես հանդիպեցի իմ ամուսնուն նա վայելչակազմ, հմայիչ, սրամիտ, ինքնավստահ անձնավորություն էր, սակայն հետո նա շատ փոխվեց, սկսեց անհիմն խանդել ինձ, սարքել տեսարաններ, մեղադրել դավաճանության մեջ, ճնշել, նվաստացնել ու ծեծել:

Մի անգամ նա ինձ այնպես դաժան ծեծեց, որ ես ստացա բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ու ստիպված էի դիմել ոստիկանություն: Ես հեռացա նրանցից, բայց նրանք թույլ չտվեցին, որ ես ինձ հետ վերցնեմ իմ վեց տարեկան երեխային: Շուրջ վեց ամսվա ընթացքում երեխայիս տեսել եմ մեկ-երկու անգամ, այն էլ՝ ամուսնուս ընտանիքի եւ բարեկամների ներկայությամբ: Նրանք նաեւ երեխայիս տրամադրել էին իմ դեմ, ու մի անգամ ինձ տեսնելով՝ ասել էր, թե չի ուզում տեսնել ինձ, քանի որ ես վատ մայր եմ»,-պատմում է 28-ամյա Սուսաննա Պետրոսյանը: Նա դիմել է Կանանց իրավունքների կենտրոն, որպեսզի կենտրոնի իրավաբանը ներկայացնի իր շահերը դատարանում: Դատական վճիռը կայացվել է հօգուտ Սուսաննայի, եւ այսօր հանգիստ ապրում է երեխայի հետ:

Թերեւս սա այն դեպքերից էր, որտեղ թունելից լույս է երեւում, իսկ դեռ քանի խեղաթյուրված ճակատագրեր կան, ոչ ոքի հայտնի չէ:

2011 թվականին` հունվար-սեպտեմբեր  ամիսներին Հայաստանում կանանց նկատմամբ բռնության 1782 դեպք է արձանագրվել: Սակայն սրանք միայն վիճակագրական տվյալներ են` ելնելով Կանանց իրավունքների կենտրոնի և Ազգային թեժ գծին ուղղված զանգերի և Ճգնաժամային Կենտրոն եղած այցելությունների թվերից: Քիչ չեն նաև բռնաբարության դեպքերը. ըստ վիճակագրական տվյալների` սա կազմում է 2 տոկոս, ընդամենը` 13 զոհ:

Հոգեբան Աստղիկ Ղազարյանի խոսքով` հնարավոր է չափազանց առողջ մարդը երկար ժամանակ սթրեսային վիճակում ապրելուց հետո ձեռք բերի հուզական, վարքային խանգարումներ, որոնք առանց մասնագետի օգնության,  երկար ժամանակ չեն կարող հաղթահարվել. «Ինչո՞ւ չէ, նաեւ բռնության հետքերը կարող են չբուժվել»,-ընդգծում է նա:

Կանանց իրավունքների պաշտպանության և իրավահավասարության խնդիրներն առկա են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Սակայն Հայաստանն այդ հիմնախնդիրների լուծման ճանապարհին դեռևս առաջին քայլերն է անում:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930