Դեւիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորիան, չի դադարում իր բազմաթիվ տաղանդներով զարմացնել շրջապատի մարդկանց:
«Spice Girls»-ի նախկին երգչուհին հիմա էլ որոշել է իրեն դրսեւորել շների համար մոդելյորի դերում: Նա իր Հարրի անունով շնիկի համար էքսկլյուզիվ զգեստ է սարքել եւ լուսանկարը տեղադրել «Twitter»-ի իր էջում մակագրելով. «Հարրին լվացել է ատամիկները եւ հրաշալի է նայվում իմ շրջազգեստներից մեկով»:
Ամեն բան, կարծես, նորմալ է: Միայն հասկանալի չէ, թե Հարրին, որ որձ է, ի՞նչ կապ ունի կնոջ շրջազգեստի հետ: Տղամարդուն, մի տեսակ, չի սազում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ