Լաս-Վեգասում կայացած մենամարտում կիսամիջին քաշային ամերիկացի Տիմոտի Բրեդլին միավորներով հաղթել է անկախ քաշային կարգից վերջին տասնամյակում աշխարհի լավագույն բռնցքամարտիկ, ֆիլիպինցի Մեննի Պաիաոյին՝ նրանից վերցնելով WBO-ի չեմպիոնական գոտին:
Կողային մրցավարներից երկուսը 115:113 հաշվով հաղթանակը շնորհել են 28-ամյա ամերիկացուն, մեկը նույն հաշվով՝ 33-ամյա ֆիլիպինցուն: Մրցավարների միջեւ այս տարաձայնությունը քննարկումների տեղիք է տվել եւ ամենայն հավանականությամբ դեռ շարունակություն ունենալու է: Իսկ մինչ այդ, Պակիայոն լրատվամիջոցներին արդեն հայտարարել է, թե չի կասկածում, որ իրականում ինքն է հաղթել: Նա նաեւ ավելացրել է, որ պատրաստ է ռեվանշ մրցամարտի եւ գիտի, թե այն ժամանակ ինչ է անելու:
Այս մենամարտի համար ֆիլիպինցին պիտի վաստակեր երաշխավորված $ 24 միլիոն, իսկ Բրեդլիի հոնորարը կազմելու էր $ 5 միլիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ