Երեկ կեսօրից տեղացած երկարատեւ կարկուտից մեծ վնաս է կրել Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի տնտեսությունը: Հավկիթի մեծության կարկուտներից սատկել են Լճափի տարբեր տնտեսությունների պատկանող 10 ոչխար:
Կարկուտի ժամանակ անասունները հանդամասում են եղել եւ չեն կարողացել թաքնվել: Հովվապահը, չնայած կարկուտի տակ է ընկել, բայց կարողացել է պատսպարվել քարի տակ:
«Առավոտի» այն հարցին, թե արդյոք գյուղապետարանը կկարողանա ինչ-որ կերպ հատուցել տնտեսություններին հասցված վնասը, գյուղապետ Հայկ Սիմոնյանը պատասխանեց. «Միայն ոչխարների ջարդով չենք տուժել: Կարկուտը մեծ վնաս է հասցրել աշնանացան եւ գարնանացան հացահատիկի դաշտերին, նոր ծլած կարտոֆիլին:
Կարդացեք նաև
Ջարդվել են պտղատու ծառերը: Կարկուտը կուտակվել էր կես մետր բարձրությամբ ու ծածկել հանդերը, դաշտերն ու արոտները: Գյուղին ու գյուղատնտեսությանը հասցվել է հսկայական վնաս, եւ համայնքապետարանն ի վիճակի չէ փոխհատուցել վնասը»:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ