Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց Եվրոպայի չեմպիոն ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ, Վլադիմիր Կրամնիկը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին, Լյուք ՄաքՇեյնը պարտվեց Թեյմուր Ռաջաբովին, միավորը կիսեցին Ալեքսանդր Մորոզեւիչն ու Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան:
Երրորդ տուրից առաջ, որում Հայաստանի լավագույն շախմատիստի մրցակիցը ՄաքՇեյնն է, Արոնյանը, Կրամնիկը եւ Մորոզեւիչը 1,5-ական միավորով բաժանում են 2-4-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ