Իտալական «Լեչեի» խաղացող Կրիստիան Օբոդոյին Նիգերիայում առեվանգել են:
Հանցագործները նրա վրա հարձակվել են եկեղեցի գնալիս եւ զենքի սպառնալիքով նստեցրել մեքենա: Լրատվամիջոցների փոխանցմամբ, Օբոդոյի համար, որի նկատմամբ իրավունքները պատկանում են «Ուդինեզեին», հանցագործներն արդեն պահանջել են 150 հազար եվրո փրկագին: «Մենք ցնցված ենք: Դա սարսափելի լուր էր: Բայց հույս ունենք, որ ամեն բան լավ կավարտվի», – «Լեչեի» գլխավոր մարզիչ Սերսե Կոսմիի խոսքերը մեջբերում է ANSA-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ