Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետ-թրոլլինգի զոհը դատարանով պարտավորեցրել է Facebook-ին հայտնել իրեն վիրավորողների IP հասցեները

Հունիս 10,2012 11:15

Ինտերնետ-թրոլլինգի 45-ամյա զոհն իրեն վիրավորողների հասցեների բացահայտման հարցը լուծել է դատարանի միջոցով, հաղորդում է Daily Mail-ը:

Բրիտանական Բրայթոն քաղաքի բնակչուհի Նիկոլա Բրուկսը դատի է տվել իրեն հալածողներին` ցանցային ավազակներին, որոնք Բրուկսի անունից Facebook-ում կեղծ էջ են բացել ու տարածել վարկաբեկիչ տվյալներ իրենց զոհի վերաբերյալ: Այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրաժարվել է օգնել կնոջը, վերջինս և իր փաստաբանը ստացել են դատական կարգադրագիր, որը պարտադրում է Facebook սոցիալական ցանցին հայցվորին հայտնել կեղծ էջի հեղինակների IP հասցեները:

Բրուկսը հայտնվել է կիբեր-թրոլների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ աջակցող մեկնաբանություն է թողել հայտնի The X Factor ռեալիթի-շոուի մասնակից Ֆրենկի Կոկոզզայի էջում: Երիտասարդ երգչի թշնամիները վիրավորական մեկնաբանություններ են թողել նրա էջում, սակայն շուտով անցել են Բրուկսին, ով որոշել էր աջակցել Կոկոզզային: Նրանք սկսել են կեղծ տեղեկություններ տարածել կնոջ վերաբերյալ, այդ թվում` մանկապղծության ու երիտասարդ աղջիկներին շահագործելու մեղադրանքներ: Բացի այդ, նրանք Facebook-ում կեղծ էջ են բացել, որտեղ Բրուկսի անունից սկսել են անհանգստացնել երիտասարդ աղջիկներին ու կնոջ մասին կեղծ տվյալներ են հրապարակել:

Երբ օրինազանցները սկսել են մեղադրել Բրուկսին մարդասպանության ու մանկապղծության մեջ, ինչպես նաև հրապարակայնորեն գրել են նրա հասցեն, կինը ոստիկանություն է դիմել: Բրուկսի մեղադրանքն ընդունել են, սակայն հետագա քայլեր չեն ձեռնարկվել: Ոստիկանները բացատրել են, թե ինտերնետ-թրոլներին գտնելը շատ դժվար է: Բրիտանուհին տեղական իրավաբանական ընկերության աջակցությամբ, որը համաձայնել է ներկայացնել նրան դատարանում առանց վարձատրման, հայց է ներկայացրել, որն էլ այսօր բավարարվել է Լոնդոնի Բարձր դատարանի կողմից: Դատարանի որոշման համաձայն Facebook-ը պարտավոր է չորս շաբաթվա ընթացքում փաստաբանին հայտնել օրինազանցներիIP հասցեները:

Նիկոլա Բրուկսը առաջինն է, ում հաջողվեց դատարանի միջոցով հասնել ինտերնետ-թրոլների ինքնության բացահայտմանը: Ոստիկանությունը խոստացել է շարունակել հետաքննությունը, իսկ Facebook-ի ներկայացուցիչներն էլ հայտնել են, որ դատարանի որոշումն ստանալուն պես կտրամադրեն անհրաժեշտ տեղեկությունները:

Հայկական Իրավական Տեղեկատու

https://legalportal.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930