Լրահոս
Օրվա լրահոսը

Տապալվեց թիավարելով աշխարհի շուրջը պտույտ կատարելու փորձը

Հունիս 10,2012 09:13

Ճապոնիայի ծովային փրկարարները ծովից դուրս են բերել բրիտանացի մի ճանապարհորդի, որը Խաղաղ օվկիանոսը միայնակ անցնելու ռեկորդ էր փորձում սահմանել։
Սարահ Աութենը փորձում էր Խաղաղ օվկիանոսը թիավարելով անցնել իր վեց եւ կես մետրանոց, հատուկ սարքավորված նավակով՝ Գուլիվերով, երբ հայտնվեց ուժեղ փոթորիկների մեջ։ Նավակից նրան դուրս են բերել Ճապոնիայի սահմանապահ ուժերը։

Աութենին տեղափոխել են հիվանդանոց՝ պարզելու համար, թե արդյոք չի կրել առողջական խնդիրներ։
Այսպիսով կիսատ մնաց երկրագնդի շուրջը թիավարելով 8334 կմ անցնելով ռեկորդ սահմանելու Աութենի ճանապարհորդությունը։
26-ամյա բրիտանացին իր քաղաքից դուրս էր եկել ապրիլ ամսին եւ այս ընթացքում կայակով, նավակով ու հեծանվով Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Ճապոնիայի միջով անցել 18 հազար կմ։

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930