Ամերիկյան համալսարանում մեկնարկել է «BarCamp Երեւան 2012»-ը: «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով այսպես կոչված «չկոնֆերանսները», որը թույլ է տալիս բաց քննարկումների եւ մտքերի ազատ փոխանակումներ անցկացնել ոչ ֆորմալ մթնոլորտում: Մասնակիցները իրենք նախապատրաստում են ու ներկայացնում զեկուցումներ, ինչպես նաեւ` իրենց ուսումնասիրությունները: Նրանք շատ էին, թեմաներն էլ հետաքրքիր` սեքսից մինչեւ մահացած բջջային հեռախոս: Չորրորդ անգամն էր անցկացվում: Մասնակիցների պակաս « BarCam»p-ը, ինչպես միշտ, չուներ:
Եթե չեք հասցրել գրանցվել, ապա շտապեք, այն կշարունակվի եւս մեկ օր:
Արամ Արարատյան