Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետն անձա՞մբ է պնդել, որ Բեգլարյանի եղբայրը Աբովյան փողոցում կրպակների տեղում սրճարան բացի (Ձայնագրություն)

Հունիս 09,2012 20:40

Աբովյան փողոցում՝ ճիշտ ապամոնտաժված կրպակների տեղում, երեկվանից նոր սրճարան է հայտնվել: Այն պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Յուրա Բեգլարյանին: Aravot.am-ն այսօր այցելեց սրճարան եւ զրուցեց սրճարանի տնօրենի հետ (այդպես նրան ներկայացրին աշխատակիցները) : Վերջինս, սակայն, չցանկացավ ներկայանալ, նաեւ հրաժարվեց թե տնօրենն է՝ ասաց պարզապես ընկերաբար օգնում է իսկական տնօրենին: Մեր հարցին, թե ո՞վ է սեփականատերը նա հաստատեց, որ Յուրա Բեգլարյանն է:

Մեր դիտարկումը, թե փողոցը մաքրեցին, որ քաղաքացիներին տրամադրեն, մեր զրուցակիցը ընդհատեց. «Բա ո՞ւմ են տրամադրել, քաղաքացիներին չե՞ն տրամադրել, հիմա, որ դու նստել ես, որտե՞ղ ես նստել»: Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ քաղաքապետն անձամբ է պնդել, որ պարոն Բեգլարյանը հենց Աբովյան փողոցում ու հենց իր նախկին խանութի տեղում բացի սրճարանը: Մեր դիտարկմանը, թե պարոն Բեգլարյանն արտոնյալ էր, մեր զրուցակիցը մատնացույց արեց փողոցի մյուս սրճարանները. « Ինչու՞է արտոնյալ, արտոնյալ չէ՞ր Փարիզյանը, Ցենտրալը, Գուստոն»:VOICE242

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930