8- ամյա չինուհին մի քանի տարի սնվել է իր մազերով: Չինացի բժիշկները 8-ամյա չինուհի Յուենյուենի ստամոքսից հայտնաբերել են մազերի փունջ, որը առաջացել էր տարիների ընթացքում: Փոքրիկը ապրում էր տատիկ եւ պապիկի հետ, քանի որ նրա ծնողները աշխատանքի բերումով անընդհատ շրջագայում էին: Պարզվել է, որ երեխայի տատը տեղյակ է եղել, որ Յուենյուենը հաճախակի սնվել է իր մազերով, սակայն չգիտես ինչո՞ւ լռել է եւ ոչ մի տարօրինակ բան չի տեսել այդտեղ: Մազերի փունջը եղել է մոտ 500 գրամ քաշով, ինչի հետեւանքով բժիշկները ստիպված են եղել դիմել վիրահատության:
11 մետրանոց «շպարգալկա»: Ղազազստանի դպրոցներից մեկի աշակերտը պատրաստել է 11 մետրանոց ծածկագիր` քննությանից պատվով դուրս գալու համար: Դրա մեջ ընդգրկված բառերի քանակը հասնում էր շուրջ 25 հազարի: Դպրոցի տնօրենը, գնահատելով աշակերտի տանջանքը, ընդառաջել է նրան:
Անդորան աշխարհում միակ պետությունն է, որտեղ փոստային առաքումները անվճար են:
Անդրանիկ Ջալալյան