Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությունը զգալիորեն տուժեց կարկուտից (ֆոտոշարք)

Հունիս 09,2012 17:17

Այսօր ժամը 13-ից սկսված հորդառատ անձրեւ Գեղարքունիքի մարզում վերածվեց երկարատեւ տեղատարափի ու կարկուտի:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը «Առավոտի» թղթակցին տեղեկացրեց, որ տեղատարափն ու կարկուտը մարզի գյուղատնտեսության լուրջ վնաս է հասցրել: Դեռ նոր ծլած կարտոֆիլի, կաղամբի եւ հացահատիկի ցանքսերն ու ցողունները գրեթե ամբողջությամբ հավասարվել են հողին:

«Այնքան կարկուտ էր եկել, որ ձյան պես ծածկել էր տարածաշրջանի բոլոր դաշտերը, հանդամասերը եւ տնամերձ հողամասերը»,- ասաց Վանիկ Հովհաննիսյանը:

Այս պահից սկսած հաշվում են կարկուտի հասցրած վնասները, եւ երկու օրից պարզ կդառնան գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը:

Բնակիչները հայտնում են, որ կարկուտը տարբեր չափերի էր, ամենախոշորը՝ ընկույզի չափ էր: Երկարատեւ կարկուտը կուտակվել է եւ կարկուտի շերտի հաստությունը կազմել է մոտ 30 սանտիմետր:

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ Վարդուհի Բադալյանի, Աշխեն Սարգսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930