«BarCamp Երեւան 2012» -ն այսօրվանից` հունիսի 9-ից մեկնարկեց: Նախագծի առաջին օրը բլոգեր Վահագն Քեշիշյանը հանդես եկավ «Ավելին, քան սեքս 18+» շնորհանդեսով: Ինտերնետի զարգացման հետ զուգահեռ, մարդկանց մոտ ավելի է մեծացել հետարքրությունը պոռնոգրաֆիայի նկատմամբ: Նա էլ ներկայացրեց այդ ոլորտում իրականացրած իր ուսումնասիրությունները: Զարմամանում է` դերասանուհի Անժելա Սարգսյանը ավելի շատ է փնտրվել, քան Սերժ Սարգսյանը: Ասում է` հայերի մոտ որոնողական անգրագիտություն կա. պոռնո բառը գրում են «պօռնո», իսկ «սեքս» բառը` «սեկս»:
Հայաստանում պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող կայքերը քիչ են: Աղջիկներն էլ են փնտրում այդպիսի տեսահոլովակներ:
Ներկայացնելով հումորային որոնումները` Վահագնը ասաց` Հայաստանում փնտրել են գոմիկ հայեր, գոմիկ զինվորներ, սեքս ամեն ինչի մասին, ուզում եմ պոռնո կինո նայել:
«Ես կույս եմ ու սեքս եմ ուզում» նախադասությունն էլ բլոգերը հանդիպել է Google-ում է:
Արամ Արարատյան