Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնդ շնորհավոր, ընկեր

Հունիս 09,2012 17:07

 Այսօր աշխարհը տոնում է Ընկերների միջազգային օրը: Հայստանում այս տոնի

մասին քչերը գիտեն, իսկ իմացողներն էլ հասցրել են շնորհավորել եւ եւս մեկ անգամ նվերներ մատուցել միմյանց: Ըստ calend.ru-ի` օրվա նպատակն է, անկախ կյանքի դժվարություններից ու տարաբնույթ խոչընդոտներից, հիշեցնել ընկերներին, թե որքան կարևոր են նրանք մեզ համար:

Ընկերների օրը նշելու ավանդույթը գալիս է Միացյալ Նահանգներից, որտեղ 1935թ.-ին Կոնգրեսն օգոստոսի առաջին կիրակին հռչակեց Բարեկամության ազգային օր: Այստեղից էլ սկիզբ առավ Ընկերների` ոչ պաշտոնական միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի հունիսի 9-ին:

Տարիների ընթացքում տոնը մեծ հեղինակություն է ձեռք բերել, և այսօր այն նշվում է բազմաթիվ երկրներում: Այդ օրը պետք է անցկացնել ընկերների հետ:

Այսօր՝ վաղ առավոտյան, Անգլիական այգին վերածվել էր տոնախմբության: Այգու տարբեր հատվածներում խմբեր կազմած երիտասարդները տոնում էին իրենց ընկերության այս կամ այն տարեդարձը. «Երեկ եմ իմացել, որ նման տոն կա եւ անմիջապես տեղեկացրել եմ ընկերներիս: Սա լավ առիթ է եւս մեկ անգամ ասելու, թե ինչքան կարեւոր ենք մենք միմյանց համար եւ թե ինչքան է պետք գնահատել եւ կարեւորել ընկերոջը»,-ասում է 21-ամյա Լիլիթ Պետրոսյանը:

Որոշ երկրներում այս օրն ընդունված է միմյանց տալ նվերներ, ծաղիկներ, բացիկներ: Բացի այդ, սոցիալական ցանցերում Ընկերների օրվա հայտնվելուց ի վեր, այն նշվում է նաև օնլայն ռեժիմով: Չնայած Հայստանում այն լայն տարածում դեռեւս չի ստացել եւ քչերին է հայտնի, այնուամենայնիվ, մարդիկ տոնի գաղափարն ու նշանակությունը համարում է կարեւոր:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930