Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետն աջակցություն է որոնում ԱԺ-ում

Հունիս 09,2012 16:25

Երեկ վարչապետի հետ հանդիպում է ունեցել նաեւ ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության  ղեկավար Ռուբեն Հակոբյանը :

– Պարոն Հակոբյան, տեղեկություններ կան, որ Տիգրան Սարգսյանը փորձում է սիրաշահելԱԺ խմբակցություններին, ասելով, թե նոր կառավարության ծրագրում ներառել է նաեւիրենց ծրագրերի դրույթները: Ձեզ նման բան ասվե ՞լ է :

–  Մինչեւ ծրագրի խորհրդարան մտնելը, կարծում եմ, վարչապետը խմբակցություններից  որոշակի տրամադրություններ է փորձում շոշափել: Ընդհանրապես կոնտակտի նման ձեւը ընդունված է  ամբողջ աշխարհում : Հիմա, թե հանդիպողներից յուրաքանչյուրը ինչ նպատակ է հետապնդում, յուրաքանչյուրս կարող է տարբեր մեկնաբանություններ տալ, բայց չեմ կարծում, որ սա սիրաշահել կարելի է դիտել :

– Կոնկրետ «Ժառանգության»  ծրագրից հատված կա՞ կառավարության ծրագրում : Ձերհանդիպումն ինչպե ՞ս ավարտվեց, համոզե ՞ց վարչապետը, որ «Ժառանգությունը» կողմքվեարկի կառավարության ծրագրին:

– Թողնենք թող երեխան ծնվի, նոր խոսենք: Բայց այն, ինչ կատարվում է այսօր հանրապետությունում’ բարոյահոգեբանական մթնոլորտը, իշխանությունների նկատմամբ վստահության իրական չափը, ինձ հույս չի ներշնչում, որ որեւէ ծրագիր կարող է իրականացվել: Այդուհանդերձ, ամեն ինչ հստակ, պարզ կլինի, երբ վերջնական տեսքով  կառավարության ծրագիրը մտնի խորհրդարան: Այդ ժամանակ վերջնական եւ ամբողջական կլինի մեր դիրքորոշումը :  Ընդհանրապես ծրագիրն ինձ համար նախեւառաջ քաղաքական փաստաթուղթ է։ Զուտ քաղաքական շեշտադրումներով ինչ -որ հարցերի անդրադարձանք, այդ թվում նաեւ «Ժառանգության»  Նոր Հայաստան ծրագրի հիմնադրույթներին: Բովանդակային առումով առանձին ոլորտների անդրադարձ չեղավ: Մի բան կարող եմ հստակ ասել’  բոլոր ժամանակների կառավարության ծրագրերում տեսանելի չեն վերասկման եւ իրականացման մեխանիզմները : Փառահեղ ծրագիր կարող են ներկայացնել, որ ձեռքդ չգնա դեմ քվեարկել դրան, բայց գրեթե ոչ մի ծրագիր չի կատարվել այսքան ժամանակ : Բացակայել են ռեալ մեխանիզմները, գործիքները, որոնցով պետք է ռեալիզացվեն տվյալ ծրագրերը :

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930