Արտակարգ իրավիճակների նախարարությունը Գլինկա 6 շենքի բնակիչների համար, նրանց հավաստմամբ, կեցության արտակարգ իրավիճակ է ստեղծել։
Բարձրահարկի դիմաց գտնվող Արտակարգ իրավիճակների նախարարության պատկանող շենքի տարածքը շուրջ երկու մետր ընդարձակվել է մայթի հաշվին։ Գլինկա 6 շենքի դիմաց այլեւս մայթ չկա։ Մայթի փոխարեն քարե պատնեշներ են։
Ի հավելումն՝ ծառեր են հատվել տարածքում։ Բնակիչների հավաստմամբ՝ երեկ էլ են ծառեր հատվել։ Շենքի և նախարարության միջև վեճը նոր չէ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ